ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախցիների' իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով' կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման:

Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող են:

Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել' աստիճանաբար դրանք վերածելով զարգացման և հնարավորությունների ստեղծման»: