Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել' 1900.27մ (15.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 9-15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.219մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ 95.168մլն. մ³: