Ստաս Նամինի խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, խոստովանել է, որ սպանել է եղբորն ու տատիկին։ Համապատասխան կադրերը հրապարակել է ՌԴ Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը։

 
 

Քննիչները ներկայումս շարունակում են աշխատել կասկածյալի հետ։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է կրկնակի սպանությունը։

 

Այսօր, ինչպես հայտնել ենք, մերձմոսկովյան Կրյուկովո գյուղում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել՝ հայտնաբերվել են ռեժիսոր Արտեմ Միկոյանի և նրա տատիկի՝ Պրասկովյա Տկաչենկոյի դիերը՝ դանակահարված վնասվածքներով։

 

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարեց կասկածյալին բերման ենթարկելու մասին, ով նրանց ազգականն է։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունը կասկածում է Նամինի խորթ որդուն՝ Ռոման Միկոյանին։