Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից է, որ ցանկացած բախումների, պատերազմների դեպքում ձգտում է խաղաղ կարգավորման, կողմ է խաղաղ կարգավորմանը նաև կովկասյան տարածաշրջանում:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որը կերաշխավորի, որ տարածաշրջանում հաջորդ տասնամյակներում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ: Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,-ասաց Հունգարիայի արտգործնախարարը:
Նախարարը հիշեցրեց, որ Հունգարիան Ադրբեջանի հետ 2021 թվականին բանակցություններ էր վարել ՝ 5 ռազմագերի Հայաստան վերադարձնելու հարցով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։