Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հեռանկարները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության, ինչպես նաև այս հարցում իսլամական երկրների դերի շուրջ։