Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի ներուժի հետ, ասվում է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում քննարկվում էր' որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանի կողմից վերահսկվող «Զանգեզուրի միջանցքը» դեպի Նախիջևան: Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքի բռնազավթավումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում տարածված էնդեմիկ ցեղասպանական հայատյացությունը, մեծ ռիսկ կա, որ Ադրբեջանի ներխուժումը կարող է վերածվել ցեղասպանության:
Աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ: Ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Մանրամասն՝ այստեղ։