Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աջափնյակ վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են փողոցներն ու մայթերը:

Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Աջափնյակի այս տարվա ծրագրում 15 բակ է: Մի մասում շինարարությունը կավարտվի գարնանը:

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է նաև Աջափնյակի թիվ 50 մանկապարտեզը: Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը»: