44-օրյա պատերազմի ժամանակ զորամասը լքած զինվորները հայտնվել են դատարանի առաջ։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Գևորգ Հակոբյանին, Մանուկ Մանուկյանին, Վահե Բաբայանին, Գոռ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020թ․-ի հոկտեմբերի 12-ին, ծառայության վայր ներկայանալու փոխարեն, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու դիտավորությամբ, մեկնել են բնակության վայր և մինչև 2020թ․-ի նոյեմբերի 18-ը, առանց հարգելի պատճառների, ժամանակին ծառայության վայր չեն ներկայացել՝ ինքնակամ ծառայությունից բացակայելով 240 ժամից ավելի տևողությամբ։