Ռուսաստանը 400 միլիոն դոլար վճարված գումարի դիմաց Հայաստանին որևէ սպառազինություն դեռ չի մատակարարել։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը' պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը վճարված գումարի դիմաց Հայաստանի սպառազինություն մատակարարե՞լ է և արդյոք քննարկվո՞ւմ է միջազգային հարթակներում Ռուսաստանին դրա համար դատի տալու հարցը։
«Գիտեմ, որ այս պահի դրությամբ մատակարարում չի եղել։ Կարծում եմ, որ հերթը դրան ( դատի տալուն-խմբ.) չի հասնի և գործընկերային մթնոլորտում հարցը կլուծվի»,- ասաց Սարգսյանը։
Հարցին, թե հայկական կողմը դեռ ակնկալիք ունի՞ վճարված գումարի դիմաց զենքը ստանալու, Սարգսյանը պատասխանեց․ «Հույս միշտ կա»։