Շնորհավորում ենք Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հուսով եմ, որ հետագայում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը կընդլայնվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև Եվրոպայում սերտ գործընկերությունը՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Լեհաստանի սեյմի պատգամավորները դեկտեմբերի 11-ին կայացած նիստում ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։