ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը:
Ճիշտ է' այն առաջին պլան բերվեց ռազմագերիների հայրենադարձման ֆոնին, սակայն նպատակը լրիվ այլ տեղում է:
Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիվ ապարատով հնարավորություն է ստանալու խմբագրել պատմությունն ու այն մեծ դավաճանությունը, որն իր թիմի հետ իրականացրել է:
Նոր կետից, նոր էջից կամ զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև այն լծակները, որոնք քպ-ն ունի, բնականաբար, ժամանակավոր են:
Խնդիրն այն է, որ պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ցավոք, ֆիքսելու է նոր տարածքային զիջումներն ու պետականությանը հասցված ծանր հարվածները:
Իշխանության բռնած գծի պայմաններում նախկին իշխանություններին, առանձին պետական և ռազմական գործիչներին ուղղված քարոզչությունը պատմություն կեղծելու նպատակ ունի:»: