Հարավային Կովկասը չպետք է վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի։ Հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ կողմերի միջամտության։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում, գրում է Mehrnews-ը:
«Իրանն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած տեսակի գործողությունների և հարթակի՝ հարգելով բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա համարում է արդյունավետ քայլ խաղաղության ամրապնդման և հարևանների շահերի ապահովման ամրապնդման ուղղությամբ։ Կովկասի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը կայուն է: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը և փոխադարձ շահերի ապահովման համար հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականությունն է»,- ասել է Ռաիսին: