Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված այսօր՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 23-ի 06:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդի փողոցների միջանկյալ հատվածում երթևեկությունը:

«Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը»,– ասված է հաղորդագրությունում: