Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար:
«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով' խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է Ջերմուկի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: