Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվեց, որ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Գազ օիլ» ՍՊԸ -ն (լցակայանի գործունեության հասցե' Երևան-Սևան մայրուղի 6/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ։
Ինչպես հայտնում են ՇՎՏՄ-ից, տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հանձնարարությամբ այդ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։