Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց' հանրակրթության ոլորտը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է․
«Մենք տարբեր ոլորտներում որոշ ֆինանսական վերանայումներ ենք իրականացրել, ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում, գիտության ոլորտում ֆինանսավորումն ավելացել է չորս անգամ, դեռ չլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափն է եղել:
2024 թ. Երևանում մոտ 30 տոկոսով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում' դայակների, տնօրենների։ Սա, իհարկե, այն չափը չէ, որին նրանք արժանի են, բայց սա դեռ սկիզբն է, բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու»,- ասաց նա: