Փետրվարի 20-ին կայացել է ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը /առցանց ձևաչափով/, ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների վարչության/Ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի Ոստիկանության հարցերով/Համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ԵԱՀԿ Քարտուղարության «Անվտանգության ոլորտի կառավարման հզորացումը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Դինա Անանյանը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքների համար:
ՆԳ նախարարը նշել է, որ նախարարությունը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում, և այդ ուղղությամբ ցանկացած քայլ միտված է երկու թիրախների նվաճմանը՝ ոստիկանության՝ որպես մասնագիտացված ծառայության ձևավորում և հանրային բարձր վստահության առկայություն ոստիկանության նկատմամբ։
Վահե Ղազարյանը անդրադառնալով բարեփոխումների հիմնական նպատակներին՝ ընդգծել է Համայնքային ոստիկանության՝ որպես մասնագիտացված կառույցի ձևավորման հանգամանքը, որն ուղղված է ծառայության վերաիմաստավորմանը և հանրային վստահության բարձրացմանը:
ՆԳ նախարարը առանձնացրել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ կազմակերպած հանրային ընկալման վերաբերյալ հարցումը, որի արդյունքները կօգտագործվեն հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է տարբեր հարթակներով անցկացված քննարկումներին։ Նա մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ բարեփոխումների ներկա փուլում տարբեր ոլորտային ուղղություններով անցկացված հետազոտությունները թույլ կտան շարժվել ուղենիշային ճանապարհով և գրանցված արդյունքների հիմքով նոր մոտեցումներ ներդնել ընթացիկ աշխատանքներում՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության որակի բարձրացման, քաղաքացի-ոստիկան փոխգործակցության շրջանակները։
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է նախարարության, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացում ներառականության և թափանցիկության ապահովման կարևորությունը։
Անդրադառնալովնների, հանրության ներգրավվածությանակումարեփոխումների գործընթացում ահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է տհամադրությամբ՝ների, հանրության ներգրավվածությանակումարեփոխումների գործընթացում ահ Անդրանիկ Քոչարյա
Խոսելով Կառավարության և միջազգային գործընկերների աջակցության և բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է միասնական նպատակադրման՝ առավել մասնագիտացված և հանրային բարձր վստահություն ունեցող ոստիկանություն ունենալու հանգամանքը։
Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ ՆԳ փոխնախարարը խոսել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտական փուլի մասին և այդ շրջանակում կարևորել ոստիկանության՝ որպես մասնագիտացված ծառայության ձևավորման և հանրային վստահության չափման գործիքակազմ ներդնելու ուղղությամբ արձանագրված արդյունքները։
Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ ՆԳ փոխնախարարը խոսել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտական փուլի մասին և այդ շրջանակում կարևորել ոստիկանտնելը կոնսեսուսային մոտեցումների ձևավորման, հանրային ընկալումների ճշգրտորեն չափման առանցքային նշանակություն ունի։
Փոխնախարարն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը այս գործիքակազմի կիրառումն օգտագործելու է հետագայում նաև գերատեսչության կողմից հանրային վստահության մակարդակի չափման գործընթացներն ապահովելու տեսանկյունից։
Արփինե Սարգսյանը նշել է, որ հանրային ընկալման այս հարցումը աննախադեպ ձևաչափով է, որն առավել կատարելագործված և մեթոդաբանական առումով ավելի փորձարկված է։
ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ համագործակցության համար։ Նա ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ նշելով, որ կառույցը հանրային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային նշանակություն ունի։ Խոսելով ընթացիկ բարեփոխումների մասին՝ Իրֆան Սաիդը կարևորել է այս գործընթացում ոստիկանության նկատմամբ հանրային ընկալման շարունակական մշտադիտարկումը։
Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ կողմից պատվիրակված այս հետազոտությունը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին միտված ԵԱՀԿ այլ աջակցության ծրագրերը, կնպաստեն Հայաստանում ավելի պրոֆեսիոնալ ոստիկանական ծառայության ներդրմանը: Այս համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը առանձնացրել է համայնքային ոստիկանության ոլորտում համապարփակ վերապատրաստման ծրագիրը, որը նախատեսված է մեկնարկել այս տարի։
Հետազոտությունը պատվիրակվել է ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ:
Հետազոտությունն իրականացվել է ԱրԻնսայթս անկախ հետազոտական ընկերության կողմից: Հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը նշել է, որ հարցումներն անցկացվել են հունվարի 11-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով՝ ստանդարտացված հարցաթերթի օգնությամբ։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ պատահականորեն ձևավորված հեռախոսահամարներին զանգեր կատարելու միջոցով, ընդ որում՝ չեն ներառվել գործող ոստիկանները և այն անձինք, ովքեր ունեն մտերիմներ համակարգում, հարցմանը նախորդած 6 ամիսների ընթացքում չեն հանդիսացել ՀՀ քաղաքացի։
Հանդիպման ընթացքում հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքները։ Մասնավորապես, հարցումների շրջանակում անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, ոստիկանության և դրա ստորաբաժանումների նկատմամբ վստահության և վերաբերմունքի, գոհունակության, համակարգում կանանց ներգրավվածության և մի շարք այլ ընկալումներին։
Հարցմանը մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի 1801 բնակիչ։ Նրանց գերակշիռ մասը՝ 65%, Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ընդ որում՝ լիարժեք անվտանգ համարել է հարցվողների 23%-ը, իսկ ավելի շուտ անվտանգ՝ 42%-ը:
Հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։
Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը:
Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։
45% վստահությամբ՝ Ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը, որին հաջորդում են ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՔԿ-ն, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանները։
Ըստ հարցվողների ընկալման՝ Հայաստանի քաղաքացիների ապահովությանը և անվտանգությանը սպառնացող ամենալուրջ խնդիրներն են թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 30%, մանր հանցագործությունները՝ 22%, կոռուպցիան և պաշտոնական դիրքի չարաշահումը՝ 15%:
Ճանապարհային անվտանգությունը, որպես ներքին անվտանգային խնդիր, նշվել է հարցվողների 11%-ի կողմից:
Հարցվողների 57%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի ոստիկանության նկատմամբ, 27%-ն ունի չեզոք, իսկ 15%-ը՝ բացասական վերաբերմունք: Այս դեպքում նույնպես գյուղաբնակ հարցվողների շրջանում դրական վերաբերմունք ունեցողների համամասնությունն ավելի մեծ է (66%), քան երևանաբնակ հարցվողների շրջանում (47%):
Ինչպես ոստիկանության, այնպես էլ ստորաբաժանումների նկատմամբ վերաբերմունքը դրական է հարցվողների 50 և ավելի տոկոսի շրջանում։ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվողների 66%-ը, պարեկային ծառայությանը դրական է վերաբերվում հարցվողների 63%-ը, օպերատիվ կառավարման կենտրոնին՝ 58%-ը, իսկ համայնքային ոստիկանությանը՝ 51%-ը:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 58%-ը, համաձայն է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 53%-ը գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք, 50%-ը համաձայն է, որ ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ կերպով և բարեվարքության կանոններին համապատասխան:
Հարցվողների 44%-ն է կարծում, որ ոստիկանությունը քաղաքացիների դեմ ֆիզիկական ուժը կիրառում է համաչափ և իրավաչափ. հարցվողների 24%-ը համաձայն չէ այս մտքի հետ, 22%-ն էլ ոչ համաձայն է, ոչ էլ համաձայն չէ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների 9%-ը:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 64%-ը, այս կամ այն չափով բավարարված է ոստիկանության կողմից ճանապարհային անվտանգության ապահովման, 57%-ը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, 5%-ը՝ հանրային հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանման արդյունավետությամբ:
Հարցվողների 40%-ն է բավարարված ոստիկանության՝ անչափահասների հետ տարվող աշխատանքի, իսկ 38%-ը՝ ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելու արդյունավետությամբ:
Ընդ որում, հարցվողներն ամենաշատը դժվարացել են գնահատել ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության արձագանքի արդյունավետությունը. հարցվողների 27%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:
Հարցվողների 32%-ն է այս կամ այն չափով բավարարված թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետությամբ, մինչդեռ 33%-ը բավարարված չէ, իսկ 18%-ը նշում է, որ ոչ բավարարված է, ոչ էլ բավարարված չէ:
Հարցվողների 66%-ը չափազանց կամ ավելի շուտ գոհ են պարեկային ծառայության աշխատանքից: Դժգոհ լինելու մասին նշել է հարցվողների 11%-ը, 20%-ն էլ իր գոհունակության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ գոհ է, ոչ էլ դժգոհ:
Ընդհանուր առմամբ, հարցվողների շրջանում գերակշռում են ոստիկանության բարեփոխումներից դրական սպասելիքները, հարցվողների հիմնական մասը՝ 68%-ը, նշում է, որ դրական փոփոխությունների ակնկալիք ունի:
Գնահատելով ոստիկանության աշխատանքում կատարված փոփոխությունները՝ հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում: Միևնույն ժամանակ, 27%-ը որևէ փոփոխություն չի արձանագրել ոստիկանության աշխատանքում, իսկ 9%-ը արձանագրել է բացասական փոփոխություն:
Պարեկային ծառայության ներդրման արդյունքում արձանագրած փոփոխությունները գնահատելիս հարցվողների մեծ մասը՝ 69%, նշել է, որ դրանք դրական փոփոխություններ են. բացասական փոփոխություններ նկատած հարցվողները կազմում են փոքրամասնություն՝ 9%:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 70 և ավելի տոկոսը, կարծում է, որ կանայք և տղամարդիկ հավասարապես ունակ են աշխատել ոստիկանական համակարգի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ կառավարման կենտրոնը՝ 88%, վերլուծությունը և վիճակագրությունը՝ 86%, ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժինները՝ 85%, կառավարումը՝ 83%, համայնքային և պարեկային ոստիկանությունները՝ 78-ական տոկոս, քրեական ոստիկանությունը՝ 72%:
Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 82%-ը, համաձայն է, որ կին ոստիկանը կարող է կապ հաստատել և ավելի արագ վստահություն ներշնչել ընտանեկան կամ որևէ այլ տեսակի բռնությունից տուժած կնոջը:
Հարցվողների 52%-ն է համաձայն, որ ոստիկանական աշխատանքը կնոջ համար հարմար աշխատանք է, 20%-ն անհամաձայնություն է հայտնել այս մտքին, իսկ չեզոք կարծիք ունի 26%-ը: Հարցվողների 48%-ը համաձայն է այն մտքի հետ, որ ոստիկանական ծառայությունում անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ: Այս դատողության հետ համաձայն չէ հարցվողների 24%-ը, չեզոք վերաբերմունք ունի 25%-ը: Հարցվողներն ամենաքիչը համաձայն են այն մտքի հետ, որ կին ոստիկանները կարող են արդյունավետ կերպով զսպել բռնի ուժով ուղեկցվող բախումները. այս դատողության հետ այս կամ այն չափով համաձայն է հարցվողների 43%-ը, չեզոք կարծիք ունի 21%-ը, իսկ անհամաձայնություն հայտնում է հարցվողների 32%-ը:
Արդյունքների ամփոփման ավարտից հետո մասնակիցների միջև ծավալվել է առարկայական քննարկում։