«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատանքի պարալիզացման, հիվանդանոցի աշխատակիցների՝ իրենց աշխատավարձերը չստանալու և այլ խնդիրների մասին:
Նշենք, որ ծննդատունը 2020 թ.-ին Երևանի ավագանու որոշմամբ հավատարմագրային կառավարման է տրվել «ԴԵ ՎԻ ՍԱՆ» ՍՊԸ-ին: Այժմ բարձրաձայնվում է հիվանդանոցում առկա բազմաթիվ խնդիրների մասին: Այս խնդիրների հետ կապված «Փաստը» ստացել է նամակ, որտեղ շոշափվում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի անունը, որը, ըստ նամակագիրների, «լծված է ծննդատունը պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»: