Փետրվարի 23-ի գիշերը, ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Ագարակ քաղաքի բնակիչ 16-ամյա պատանի։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է մեխի վրա ընկնելու հետևանքով:
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 23-ի ժամը 22-ի սահմաններում Ագարակ քաղաքի Թումանյան փողոցում հիվանդանոց տեղափոխված պատանուն դանակով խփել էր հասակակից համադասարանցին։ Նա խստովանական դիմում է ներկայացրել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: