Այսօր՝ ապրիլի 17-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում նախընտրական քարոզչություն էր իրականացնում «Ժառանգություն» կուսկացությունը:
Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կոչ արեց շենգավիթցիներին քվեարկելիս ավելի ուշադիր լինել, քանի որ Երևանի ավագանու ընտրություններում, ի տարբերություն նախագահականի, մեծ ակտիվություն են ցուցաբերում ընդդիմադիր մյուս կուսակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն:
«Մի՛ մոռացեք, որ Հայաստանում իշխող մենաշնորհի մեղավորներից մեկն էլ եղել է ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սիամական երկվորյակներ են: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը, մեր երևանցիները կողմնորոշվեն և ընտրեն այն քաղաքական ուժին, որն իսկապես մեր ժողովրդի կողքին է եղել և նախագահական ընտրություններում ասել է, որ իր նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանն է, և մնացած ուժերը չեն ասում՝ ով է, բայց նաև չեն հրաժարվում գործող նախագահից: Այն երկակի խաղը ակնհայտ է, ցուցադրական է և չեն կարող թաքցնել, քանի որ դա արդեն երեխային էլ է հայտնի»: