![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/258666.png&w=300&h=200&mt=1709566594)
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։