«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» արդեն տեղեկացրել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել «ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը» խորագրով։ Համաժողովի նախաձեռնողները հայտարարել են գործողությունների շարք սկսելու մասին, որի նպատակը, ըստ շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի, «երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է»:

Ըստ էության, սա նաև փաշինյանական նոր Սահմանադրության դեմ առաջին լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ շարժումն էր, ինչի առիթով նրա սատելիտները չհապաղեցին իշխանական տեղեկատվական հարթակներում տարբեր որակումներ շռայլել' մատնելով իշխանությունների վախերը։ Հասկանալով, որ Սահմանադրությունը փոխելու իր ծրագրերը լրջագույն դիմադրության օջախներ են ձևավորում Հայաստանում, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստին հանձնարարել է հնարավորինս քիչ հրապարակային խոսել նոր Սահմանադրության ընդունման օրակարգի մասին: Սա պայմանավորված է նաև իշխող թիմին ներկայացված սոցհարցումներով, ըստ որի, հանրաքվեն կարող է ավարտվել փաշինյանական թիմի համար խայտառակ արդյունքներով:

Փաշինյանն իր թիմին հանձնարարել է նախ և առաջ թուլացնել դիմադրության օջախները՝ «Հայաքվե» և այլն, նրանց մասին տարատեսակ որակումներ դաշտ նետելով։ Հասկանալի է, որ կազմակերպված և փաստարկված դիմադրությունը փաշինյանական իշխանության դեմ իրենց հոգեհարազատ մանիպուլ յացիաների համար փոքր դաշտ է թողնում։