Պողոս Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում.
Պողոս Վ.-n, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին' ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչության աշխատակիցներ Սասուն Գ.-ի և մյուսների հետ Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Վիկտոր Ա.-ին:

Սասուն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում.
Սասուն Գ.-ն, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի օպերլիազորի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին' ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչության աշխատակիցներ Պողոս Վ.- ի և մյուսների հետ Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Վիկտոր Ա.-ին:

Վարդան Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք, որն արտահայտվել է հետևյալում.

Վարդան Վ.-ն, աշխատելով ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով նույն վարչություն բերման ենթարկված Վիկտոր Ա.-ին շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Պողոս Վ.-ի և օպերլիազոր Սասուն Գ.-ի հետ: Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Վիկտոր Ա.-ին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Պողոս Վ.-ը 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի' Գևորգ Մ.-ի միջոցով Վիկտոր Ա.-ից ու վերջինիս բարեկամ Մանուկ Ո.-ից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Գևորգ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կատարել է կաշառքի միջնորդություն:

Գործով 3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Գևորգ Մ.-ի նկատմամբ' կալանավորում:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net