![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/258934.png&w=300&h=200&mt=1710850500)
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, մարտի 19-ին դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 00։25-ի սահմաններում ահազանգել է այն մասին, որ իր դիտարկման տարածքում կատարվել է ներնետում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Ահազանգից անմիջապես հետո ծառայողները կատարել են նշված տեղանքի զննություն և հայտնաբերել պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում առկա է եղել սպունգներով փաթեթավորված 7 բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։