Ադրբեջանը, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևի մակարդակով, շնորհակալություն է հայտնել Պակիստանին 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հարցում ցուցաբերած աջակցության համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա այս աջակցությունն անվանել է «բարոյական»։
Ադրբեջանը, որը խոսում է Հայաստանի հետ խաղաղության իր ենթադրյալ պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել Պակիստանին Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերելու և նրա հետ դեռևս դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու համար։