«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի (ԱԺԲ) ղեկավարների տներում և գրասենյակներում խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Օրերս ԱԺԲ -ի ղեկավարների տներում և գրասենյակներում իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- նշել է Գոռ Աբրահամյանը։
Ահաբեկչության այս գործով կա երեք մեղադրյալ, այլ ձերբակալությունների մասին ՔԿ-ն տեղեկություններ չի հաղորդում։