«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՌԱ Նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, թե մինչեւ վերջերս ԲՏԱ նախարարությունն ուշադրություն չի դարձրել միջազգային հեռուստաալիքներով ՀՀ-ում հեռարձակվող հաղորդումների մասին իրենց զեկույցներին։
«Ցավոք, մինչեւ վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա սկսեց դարձնել, եւ գիտեք՝ Սոլովյովի հաղորդման վերաբերյալ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ռուսական կողմի հետ», – ասել է նա։