«Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Բեթղեհեմ Արաբյանը՝ հեգնելով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի արված արտահայտությունը:

Լրագրողի հարցին ի պատասխան փաշինյանն առաջարկեց Կիրանցի դպրոցի շուրջ ծառեր տնկել, որ երեխաները ադրբեջանցիներին չտեսնեն ու չվախենան. «Եթե Կիրանցի դպրոցն ադրբեջանցիների համար երևալը խնդիր է, կարող ենք ծառ տնկել, պատ կառուցել»,- ասել է Փաշինյանը։