«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ու ԲԴԽ անդամները հանգստացրել են ու հորդորել միայն ԲԴԽ անդամից հրաժարվել, բայց որպես Վճռաբեկի դատավոր շարունակել դատավորի կարիերան։ Արդյունքում, ԲԴԽ անդամներին հաջողվել է նրան հանգստացնել ու նա հրաժարվել է դատավորի պաշտոնի ազատման դիմումից։ Ասել է, թե Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը ու կշարունակի մնալ դատավոր։
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» -ը գրել էր,որ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել, որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին՝ չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում»։