Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնել ենք, այսօր վաղ առավոտից Բաքվի դատարանը քննում է Արցախից առևանգված Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման հարցը։
Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվել է նախորդ տարվա սեպտեմբերին՝ Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետից։