«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերել են Բաղրամյան պողոտայում տեղադրբծ վրաններում: Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածը ոստիկանների կողմից փակված է:
Նշենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին, որ երթը մտնի Դեմիրճյան փողոց:
Ի վերջո երթը վերադարձավ Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվեց, որ նստացույց են սկսում: