ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով իրավապահ մարմիններին․
«Պարոնայք ոստիկաններ,
այ ձեր ցավը տանեմ, չէիք լսու՞մ էս մարդն ինչ էր ասում 2018-19 թվերին: Նույնիսկ ասել ա, որ ոստիկանության փշալարերը այլևս չպետք է օգտագործվեն ու պետք ա ժանգոտեն: Ինչի՞ բանի տեղ չեք դնում ձեր հզոր վարչապետի խոսքը...
Հինգ տարի առաջ ձեզ ինչ է պատգամել, իսկ դուք լրիվ ուրիշ բան եք արել...
Համոզված եղեք, որ ժամանակը գա՝ հրաժարվելու է, ու ասի, որ ինքը անհամաչափ ուժ կիրառելու, կամ ոստիկանությանն իրա քաղաքական շահերին ծառայեցնելու ոչ մի հրաման էլ չի տվել...
Եվ իրոք, ասում են, իբրև ձեր գործողությունների վերաբերյալ ոչ մի գրավոր հրաման չկա: Չգիտեմ, ճիշտ են ասում, թե չէ, բայց էդպես ո՞նց կլինի, տղե՛րք»։