«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, բնականաբար, ԱԺ արտահերթ նիստը տապալվեց' ՔՊ-ի բացակայության պատճառով: Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքում Բագրատ սրբազանը նորից իր վճռականությունը հայտնեց' գնալու ենք մինչեւ հաղթական ավարտ:
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում' ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ հանդիպումներ են ունենալու, խմբեր են կազմելու եւ մեկնելու են մարզեր: Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ»: