Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի տարի դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակցում էր նախագահ Քոչարյանի քաղաքական հետապնդմանը։

Այսօր Աննա Դանիբեկյանը ենթարկվեց քաղաքական հետապնդման. նրա լիազորությունները դադարեցվեցին բարձրագույն դատական խորհրդի կողմից։

Վաղը քաղաքական հետապնդումների կենթարկվեն խորհրդի այսօրվա անդամները։

Այս շղթան կտրվելու է միայն իրավական պետության կառուցումով»։