Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Iran International-ի «քաղցր ստի» «արյունոտ» ստվերը
Իրանալեզու Iran International-ը հաղորդում է, որ Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Ըստ տեղեկության՝ պայմանագրի մեջ մտնում են ԱԹՍ-ներ և զենիթահրթիռային համալիրներ։

Երեկ «Առաջին լրատվական»-ի եթերում էի, երբ լրահոսում հայտնվեց այս լուրը ու հնչած հարցին ի պատասխան՝ ես, որպես բանալի բառ, օգտագործեցի «եթե հաստատվի այս լուրը» արտահայտությունը: Հետո ինձ համար պարզ դարձավ, որ իրանալեզու Iran International-ը Վաշինգտոնից և Լոնդոնից կառավարվող ԶԼՄ է, որի հետևում Իրանի կառավարությանն ընդդիմադիր շրջանակներ են:

Ըստ ամենայնի, այս արտահոսքը ոչ միայն կեղծ է, այլ ուղղված է, մի կողմից, հայ- իրանական հնարավոր համագործակցության վիժեցմանը, մյուս կողմից՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր կամպանիայի հրահրմանը:
Սա ավելի շուտ՝ տարածաշրջանային արյունալի մի սցենար է, որը միանգամայն տեղավորվում է արևմտյան նեոլիբերալ շրջանակների պատկերացումներում»: