Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Ինչպես իր մտերիմների շրջապատում սիրում էր ասել հռոմեացի հասարական-քաղաքական գործիչ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը՝ ռադիկալ ճշմարտություններն ասվում են ռադիկալ ձևով։
Ի դեպ՝ լրատվամիջոցները գրում են, թե հայտնի համերգի համար թաթան ու մյուս երգիչները ստացել են 30 մլն դրամ հոնորար։ Ու այդ գումարը հաստատ չի գոյացել տոմսերի վաճառքից - համերգն անվճար էր։
Կարծում եմ՝ հոնորարի չափը ամենևին էլ պատահական չի որոշվել։ Ավելին, գնահատում եմ գինը որոշողի նուրբ հումորը՝ ավետարանական «հղման» ձևով։ Այնքան արտահայտիչ է ամեն ինչ, որ նույնիսկ ֆիզիկապես լսելի է արծաթադրամների քսակի շխկշխկոցը։ Շըխկ-շըխկ-շըխկ…»: