Աղասի Միքայելյանը գրում է․

«Զինապահ հիմնադրամը նամակ էր ուղարկել ու հարցում էր անում։ Հավանաբար նկատել են, որ այլևս գումար չեմ նվիրաբերում իրենց։ Չիմացողների համար ասեմ, որ սա նախկին 1000 դրամների հիմնադրամն է' անունը վերջերս փոխած։ Սա էն նույն հիմնադրամն է, որ ստեղծեց naxkin talanci Վիգեն Սարգսյանը ու անունը փոխելով հավանաբար ուզել են մոռացնել տալ ստեղծողներին։ Սա էն նույն հիմնադրամն է, որտեղ ՀՀ բոլոր աշխատողների հարկերից (դրոշմանիշային վճար) ու նվիրաբերություններից գոյացած միջոցներից շատ որդեկորույս կամ հաշմանդամ զինծառայող ունեցող ընտանիքներ որոշակի հատուցումներ են ստանում։

Ու ցավոք սրտի ստացողներից շատերը կարծում են, որ ՔՊ -ական իշխանության բարի կամքի արդյունքն է դա, ոչ թե օրենքի։ Հիմնադրամին դադարեցրել եմ նվիրատվություն կատարել հենց էն պատճառով, որ ՔՊ-ական իշխանությունը ոչինչ չի անում, որ կորուստ ունեցող ընտանիքներն էդպես չկարծեն։ Երբեք չի տալիս հիմնադրամը ստեղծողի անունը։ Հ.Գ. Հիշում եմ 2018ի հունվարին, երբ Վիգեն Սարգսյանը մի զինվորի' Ալբերտ էր անունը, արտերկիր բուժման ուղարկելու համար դրամահավաքի հայտարարություն արեց։ Էլ ո՞վ է հիշում, թե ինչ կատարվեց էդ ժամանակ։ Էդ գրառումը գտնեմ, կտեղադրեմ մեկնաբանություններում»։