Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում:
Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»: