Քննիչ հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը, եզրակացությունները պատրաստ են։ Պատրաստ է նաև 44-օրյա պատերազմի պատճառների մասին զեկույցը։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը

«Այսօր մենք' հանձնաժողով մշակելու ենք տեքստը։ Մոտակա ժամանակներս դիմելու ենք ԱԺ»,-նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով ԱԺ նիստը կլինի դռնփակ' պայմանավորված հարցի գաղտնիության աստիճանակարգով։ Հարցին, թե հասարակությունը որքանով է տեղեկանալու 44-օրյա պատերազմի պատճառների ու մեղավորների մասին, Քոչարյանը նշեց, որ իր ելույթից ինչ-որ հատվածներ անպայման լսելու է հանրությունը։