Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք,որոնցից 3֊ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած,Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան,մյուսը' Երևան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր»։