ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ խորհրդարանի բակում այսօրվանից կգործի սրճարան։
«Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։