«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Երևանում՝ սեպտեմբերի13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում՝ սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո, սեպտեմբերի 13-14-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 13-14-ին աստիճանաբար նույնքան կնվազի։