Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԱԽ քարտուղարը օրերս հայտարարեց, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»:
Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ' խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում:
Առաջին, անարգում այն ամենը, ինչ կապված է մեր հերոսների, բանակի, կամավորների, հայ ժողովրդի անզիջում պայքարի' առաջին արցախյան պատերազմից մինչև դիվերսիոն պատերազմներ, 2016-ի ապրիլյան պատերազմ և այլն: Մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապում արտաքին ուժերի հետ:
Ի դեպ, այդ նույն ապրիլյան պատերազմում Ադրբեջանն էր զանգեր անում Մոսկվա' պատերազմը կանգնեցնելու և հրադադար հաստատելու համար:
Երկրորդ, ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, մեր ձեռքբերումները' անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ:
Երրորդ, ԱԽ քարտուղարն օգտագործում է առիթը' հակառուսական ձևակերպումներ անելու և թեման այդ լոգիկայի ներքո ներկայացնելու համար:
ԱԽ քարտուղարը որպես շրջադարձ համարում է իր իշխանության կողմից սահմանազատում իրականացնելու գործընթացը, որը նրա պնդմամբ որևէ արտաքին ազդեցություն չունի:
Հատկանշական է, որ գործող իշխանությունն իր հաջողությունը կապում է մի գործընթացի հետ, որը միջազգային պրակտիկայի, նախադեպերի, իրավական հիմքի առումով խայտառակ շեղումներ է ընթացել, դեռ չեմ խոսում աննախադեպ ապօրինությունների մասին:
Այս իշխանությունն ինքը անվտանգության սպառնալիք է առանց որի հեռացման անհնար է խոսել հայկական պետության, ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին»: