Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր էջում գրում է. «2021 թ. մայիսին, երբ Էրդողանը տիկնոջ հետ առաջին անգամ եկել էր գրավված Շուշի, Ալիևների զույգի հետ զրուցում էին բռնվել ավտոբուսում:

Հենց այդտեղ Էրդողանի կին Էմինեն առաջարկեց հայ ռազմագերիներին չհանձնել Հայաստանին, այլ աստիճանաբար (իր բառերով' «կամաց-կամաց») փոխանակել' Հայաստանից տարբեր զիջումներ կորզելով:

Դա բացահայտ ռասիզմ ու հակահայկական քաղաքականության դրսևորում էր:

Երեկվա գրքով ստորացումից հետո հրապարակվել է նաև ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջ նկարը Էրդողանի կնոջ հետ' երջանիկ ու հիացած:

Չկա ոչ միայն իրավական, այլև բարոյական արդարացում»: