«Բլոգնյուզ» կայի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.
«Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385 եկեղեցի, 60 վանական համալիր ու 2385 խաչքար մնաց մահմեդական թշնամուն ու հայտարարվեց, որ դա երբեք մերը չի եղել:
Վաղն ինքը, որ ասի Էջմիածինն էլ մերը չի եղել, իրան հրավիրողները գլուխները կախ կհաստատեն:
Հավատքն ու կրոնը, Մայր տաճարն ու նրա խորհուրդը ողջ քրիստոնյա աշխարհի համար նյութական չի ու երբեք չի եղել: Իրենց կոմֆորտի համար այդ մարգարիտները խոզերի առջև շաղ տվողները ավելի մեղավոր են լինելու, քան վանքավաճառները: Օծյալները, ովքեր պետք է կանխեին նեռի մուտքը Մայր տաճար, նրա առաջ բացեցին դռները:
«Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել, ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները, եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում»»։