«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
«Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ
Երեկ մի կլասիկ նախկին պատգամավոր ու դեսպան փորձում էր գիտականորեն հիմնավորել, թե ընդդիմության կողմից մանդատներ վայր դնելը կբերի նոր ընտրությունների: Միանգամից հիշեցի «Եռնկյունի« ֆիլմից մի դրվագ, երբ երիտասարդ Հովոն ջութակ էր տանջամահ անում, իսկ հպարտ հայրը դա կոչում էր «գիտությամբ չալել«:
Բայց, մի կողմ դնենք իմ հուշերն ու անդրադառնանք կլասիկի գիտությանը: Հընթացս էլ հիշենք, որ հեռավոր Յակուտիայում շառլատան շամանները թմբուկ զարկելն ու պարելը ներկայացնում որպես գիտություն էին ներկայացնում: Ահա ուրեմն այդ կլասիկ պատգամավոր-դեսպան-գիտնական-շամանը հայտարարում է, որ իրենք' այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմությունը, մանդատները վայր դրեցին ու «հասան նրան, որ խորհրդարանը լուծարվեց»: Ինձ մի հարց է հուզում. այդ բազմակլասիկը հիշողությունն է կորցրել, թե? բարոյականությունը: Գիտեմ, գիտեմ, կասեք, թե բա դրանից ե?րբ է ունեցել: Դրան հիմա չանդրադառնամ' հարցիս անդրադառնամ: Հիշեցնեմ, որ 2021 թվականին, փողոցի ճնշման տակ, Փաշինյանը հրաժարական տվեց: Խորհրդարանական կլասիկը և իր շրջապատը նոր թեկնածու չառաջադրեցին:
Ինչու՞ ։Դե, հավանաբար իրեն խոստացել էին, որ նոր ընտրություններում կպահպանի իր կլասիկ մանդատը, բայց հետո կամ մտափոխվեցին, կամ չկարողացան: Արդյունքում' նախկին խորհրդարանի լուռ համաձայնությամբ, վարչապետի որևէ թեկնածու չառաջադրվեց ու խորհրդարանն արձակվեց: Փաշինյանը մնաց ժ/պ: Հիմա ինքը վեր է կացել ու հայտարարում է, թե «մանդատները վայր դրեցին, հասան խորհրդարանի լուծարմանը»: Էդ լու՞րջ: Խորհրդարանն արձակվեց, որովհետև Փաշինյանը «հրաժարական» տվեց, իսկ վարչապետի այլ թեկնածու չառաջադրվեց:
Կլասիկի մանդատը դարձավ լոկ մի հուշանվեր: Իր դերն այդ պատմության մեջ ընդամենը կլասիկ լռությունն էր, որպեսզի Փաշինյանի ծրագիրը չխափանվեր: Երևի դրա վարձատրությունն էլ կլասիկ դեսպանի կաբինետն ու աշխատավարձն էին...»։