«Հրապարակ» թերթը գրում է.
Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ' ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, եւ պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու: Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»' «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով: Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել' «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման եւ ֆինանսավորման համատեքստում»: Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում