Galatv.am. Նախագահական ընտրություններին չմասնակցած քաղաքական մի քանի ուժեր Երևանի ավագանու ընտրություններին որոշել են մասնակցել: Քարոզարշավը ընթացքի մեջ է, և բոլոր ուժերը ակտիվ ընտրապայքար են ծավալում: Ընդդիմությունը հավաստիացնում է, որ Երևանի ընտրություններում գրանցած հաղթանակը ռեժիմի ոչնչացման սկիզբն է լինելու, իշխանությունը ինքը համոզված է, որ իրենց թեկնածուն վերընտրվելու է և իրենք ոչ մի կերպ Երևանը չեն տալու ընդդիմությանը: Թե ինչպես կվարվի այս դեպքում Երևանի քաղաքացին հարցի պատասխանը կանխատեսումներից այն կողմ չի անցնում: «Արխիվի մեկ օրը» հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել վերոհիշյալ թեմային: