ԳԱԼԱ. Մայիսի 1-ի տոնը Հայաստանում սկսել են նշել 1919թ.-ից: Խորհրդային շրջանում աշխատավորական հանրույթները երթով անցնում էին քաղաքների փողոցներով' փառաբանելով կոմունիստական կուսակցությանը, ղեկավարներին ու նրանց ջանքերով ստեղծված սոցիալիստական աշխատանքը: Այսօր, թեև անցկացվում են շքերթներ և այլ միջոցառումներ, սակայն, բնականաբար, չկա նախկին շուքն ու կազմակերպվածությունը: Մայրաքաղաքում մերօրյա կոմունիստական կուսակցությունն այսօր երթով նշել է Մայիսի մեկը: