Yerkir.am. Ստավրոպոլի երկրամասում քրեական գործ է հարուցվել մի նկարչի դեմ, ով, ըստ քրեական գործի, վնաս է հասցրել իր նախկին կնոջ գույքին. տեղեկացնում է Росбалт-ը:

Իմանալով , որ կինը տանը չէ, 47-ամյա տղամարդը, քաջության համար խմելով, եկել է նրա բնակարանը եւ պատերը, կահույքը ու այլ իրեր «նկարազարդել» հայհոյանքներով ու դրանց համապատասխան նկարներով: Ստեղծագործող մարդը ստեղծագործաբար է մոտեցել կենցաղային խնդրին: